Չիլիում 6.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ըստ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալների` Չիլիի հարավային ափին 6.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել,գրում է Associated Press-ը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լոս Լագոս քաղաքից 542 կմ հեռավորության և 10 կմ խորության վրա:
Թեև երկրաշարժը բավական ուժեղ է եղել այն գրեթե զգալի չի եղել բնակչության համար: Իշխանությունների հավաստմամբ` երկրաշարժի հետևանքով ցունամիի առաջացումը բացառվում է:









