Moody's-ն իջեցրել է Իսպանիայի 16 բանկերի, այդ թվում` ամենախոշոր Santander-ի վարկանիշը

08:41 • 18.05.12

Moody's միջազգային վարկանշային գործակալությունն իջեցրել է Իսպանիայի 16 բանկերի, այդ թվում` այս երկրի տնտեսության հիմք հանդիսացող Santander-ի և BBVA –ի վարկանիշերը, հայտնում է CNBC հեռուստաընկերությունը:


Santander-ի երկարաժամկետ վարկանիշն իջեցվել է 2 աստիճանով, BBVA-ինը` 3: Այժմ դրանք գտնվում են А3 մակարդակի վրա, երկուսի վարկանիշերով էլ տրվել է բացասական կանխատեսում: Իջեցվել է նաև Santander-ի` Մեծ Բրիտանիայի դուստր բանկի վարկանիշը:

 

Moody's-ը 9 բանկերի պարտքային ու դեպոզիտային վարկանիշերն իջեցրել է 3, 3 բանկերինը` 2, 5-ինը` 1 աստիճանով (հավելյալ Santander-ի` Մեծ Բրիտանիայի դուստր բանկի վարկանիշը):

 

Գործակալության համաձայն` իսպանական վարկային կազմակերպությունների կայունության գնահատականի փոփոխությունը պայմանավորված է նրանց ակտիվների որակի վատացմամբ:


Ապրիլի վերջին մեկ այլ վարկային գործակալություն` Standard & Poor's-ն իջեցրել էր Իսպանիայի սուվերեն վարկանիշը 2 կետով` А-ից ВВВ+-ի: Յուրաքանչյուր 4-րդ մարդն այս երկրում գործազուրկ է: Մայիսի սկզբին հայտնի էր դարձել, որ երկրում սկսվել է վերջին 3 տարվա ընթացքում արդեն երկրորդ տնտեսական ռեցեսիան: