Վրաերթի է ենթարկվել 4 մարդ, 3-ը՝ Երևանում

09:35 • 18.05.12

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ մայիսի 18-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան փողոցի թիվ 37 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 28-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մայիսի 17-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Լենինգրադյան փողոցի թիվ 50 շենքի մոտ վրաերթի է ենթարկել մի երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մայիսի 17-ին, ժամը 20.40-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Էջմիածին ճանապարհի 16-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 31-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:

Մայիսի 17-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցի շուկայի մոտ «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2009 թ. ծնված Էլեն Ավագյանին, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերի առիթով կատարվում է քննություն: