Մերսողների կողմից Ջոն Տրավոլտայի դեմ ներկայացված դատական հայցերը հետ են կանչվել
Դերասան Ջոն Տրավոլտային սեռական ոտնձգությունների մեջ մեղադրած երկրորդ մերսողը իր հայցը հետ է կանչել անմիջապես այն բանից հետո, երբ մեկ օր առաջ նույնն էր արել առաջին մերսողը:
Ավելի վաղ, հայցվորը պնդում էր, թե դերասանը հունվարի 28-ին Ատլանտա քաղաքի հյուրանոցներից մեկում իր հանդեպ սեռական ոտնձգություններ է արել, և դրա համար 2 մլն ԱՄՆ դոլար փոխհատուցում էր պահանջում դերասանից:
Մյուս մերսողը հայտարարում էր, որ Տրավոլտան Լոս Անջելեսի Բևերլի Հիլզում իբրև թե փորձել է իր հետ սեռական ակտ իրականացնել մերսման սեանսից հետո: Նա իր հայցը հետ է կանչել երեքշաբթի:









