«Ալ Կաիդան» սպառնացել է «էլեկտրոնային ջիհադ» սկսել ԱՄՆ-ի դեմ
«Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորումը տեսանյութ է տարածել, որտեղ խոստացել է ԱՄՆ-ի դեմ «էլեկտրոնային ջիհադ» սկսել, տեղեկացնում է ABC-ն:
Ահաբեկիչներն ասել են, որ ԱՄՆ-ի համակարգչային ցանցը այնքան թույլ է, որքան սեպտեմբերի 11-ի ընթացքում թույլ էր թռիչքների անվտանգությունը:
Նրանք խոստացել են վնասներ հասցնել ԱՄՆ-ի կառավարական և մշակութային ցանցերին:
Ամերիկացի պաշտոնյաները նշել են, որ տեսանյութը «Ալ Կաիդայի» և այլ ահաբեկչական կազմակերպությունների կողմից ԱՄՆ-ի կիբեր համակարգերը հարձակման ենթարկելու հավանականության մասին ամենախոսուն ապացույցն է:









