Չինացին կանադացուն այլմոլորակային տեղ է դրել, գլխատել ու կերել նրան (լուսանկարներ)
Պարզվել է, որ 2008-ի ամռանը մի կանադացու գլխատած ու մասամբ կերած չինացին, այդպես է վարվել, քանի որ կարծել է՝ գործ ունի այլմոլորակայինի հետ, հայտնում է Daily Mail-ը:
Չին ներգաղթյալ Վինս Լին, ասել է, որ իր քայլը միանգամայն բարի նպատակ է ունեցել, քանի որ այլմոլորակայինի վերացման առաքելություն է կատարել: Այդ առաքելության զոհն էր դարձել իր հետ ճամփորդող անծանոթը: Լին նրա գլուխը կտրել էր բոլորի աչքի առաջ: Դա տեղի էր ունեցել Պորտիջ լա Պրերի նահանգում՝ Կանադայի արևմուտքում: Զոհը 22-ամյա Թիմ Մաքլինն էր: Մաքլինը Լիի կողքին է նստած եղել ավտոբուսում, աչքերը փակած, ականջակալներով երաժշտություն է լսելիս եղել, երբ հանկարծ չինացին հանել է դանակը և մի քանի ուժեղ հարված հասցրել նրան:
Ավտոբուսի վարորդը կանգնեցրել է մեքենան, ուղևորները սարսափահար փախել են:
Գործի ցնցող մանրամասները նոր են հայտնի դարձել, երբ ավարտվել է հետաքննությունը:
2009-ի փորձաքննությունը Լիին անմեղսունակ էր ճանաչել: «Այլմոլորակայինների որսորդի» գործը բազմիցս վերանայվել է: Այժմ Լիի հետ ամեն 2 շաբաթը մեկ զրուցում են հոգեբանները: Բժիշկները հայտնել են, որ Լին զղջում է և ընդունում, որ տառապում է շիզոֆրենիայով, որը «խաբում է իր ուղեղին» և խոստովանել, թե չձերբակալվելու դեպքում իր առաքելության զոհ կարող էին դառնալ ավելի շատ «այլմոլորակայիններ»:









