Դեսպան Այվազյանն իր հավատարմագրերն է հանձնել Էստոնիայի նախագահին

17:00 • 23.05.12

Էստոնիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը մայիսի 22-ին իր հավատարմագրերն է հանձնել Էստոնիայի Հանրապետության Նախագահ Տոոմաս Հենդրիկ Իլվեսին:

 

Ըստ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդագրության հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Էստոնական պետության ղեկավարն ու Հայաստանի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները։

 

Անդրադարձ է եղել նաև երկու երկրների փոխգործակցության շարունակական ծավալումը միջազգային կառույցների շրջանակներում:

 

Կարևորելով Հայաստան-ԵՄ հարաբերություններում արձանագրած առաջընթացը` նախագահ Իլվեսն ասել է, որ Էստոնիան պատրաստակամ է այսուհետ ևս ցուցաբերել հնարավոր աջակցություն:

 

Անդրադառնալով ԼՂ հիմնահարցին` Էստոնիայի նախագահը նշել է, որ պաշտոնական Տալլինը հարցի կարգավորումը տեսնում է միայն բանակցությունների միջոցով և համամարդկային արժեհամակարգին համահունչ սկբունքների կիրառման ճանապարհով: