ԱՆ-30-ը Չեխիայում վայրէջքի ժամանակ շրջվել է ու այրվել. 19 վիրավոր
Ռուսական ԱՆ-30 ռազմական ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Չեխիայում և հրդեհվել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` օդանավում եղել է 23 մարդ` ՌԴ 14 քաղաքացի և 9 չեխ: Նրանցից 19-ը տուժել են, մեծ մասը գտնվում են ծանր վիճակում:
Չեխական լրատվամիջոցների հաղորդմամբ` միջադեպը տեղի է ունեցել Չասլավ քաղաքի օդանավակայանում: Վայրէջքի ժամանակ կոտրվել է օդանավի առջևի շասին, ինչի հետևանքով այն շրջվել է ու այրվել:
Օդանավը նախատեսված է օդային վերահսկողության ու աէրոֆոտոնկարահանումների համար և թռիչքն իրականացնում էր «Բաց երկնքի» դիտորդների առաքելության շրջանակում:









