Բագրատունյաց պողոտայում «Օպելն» ու «Ֆոլկսվագենը» բախվել են իրար. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկարներ)
Այսօր՝ մայիսի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17-ի սահմաններում Բագրատունյաց 70/19 հասցեի դիմաց «Օպել Կորսա» մակնիշի 29 ՕՍ 414 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի 06 ՏՕ 519 համարանիշի մեքենային։ Բախման հետևանքով 4 հոգի՝ վարորդներն ու մեկական ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Ռազմիկ Սարգսյանի գլխավորությամբ։
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի Քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի Ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ, իսկ Շենգավիթի Ոստիկանությունը քննիչի հանձնարարականով ճշտում է վիրավոր 4 անձանց ինքնությունը։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի









