Բրիջիտ Բարդոյի դիմանկարը վաճառվել է 3 մլն ֆունտով

12:24 • 23.05.12

Էնդի Ուորհոլի հեղինակած` ֆրանսիացի դերասանուհի Բրիջիտ Բարդոյի դիմանկարը Լոնդոնի Sotheby’s աճուրդում վաճառվել է 3 մլն ֆունտով՝ 4,7 մլն ԱՄՆ դոլարով, հայտնում է Bloomberg-ը:

 

Դիմանկարը պատկանել է Բարդոյի նախկին ամուսնուն՝ գերմանացի միլիոնատեր Գյունտեր Սաքսին, որի ընտանիքն էլ հենց վաճառքի է հանել աշխատանքը:

 

Աճուրդից Բարդոյի դիմանկարի վաճառքն անվանել են «երեկոյի գործարքը»:

 

Ուորհոլը Բարդոյի կարմրավուն տրաֆարետային տպվածքը ստեղծել է 1974-ին մեկ այլ վարպետի՝ Ռիչարդ Ավեդոնի 1959-ին արված լուսանկարի հիման վրա: