Մեծ քաղաքի փոքրիկ մոտոցիկլիստը (տեսանյութ)
Չինաստանի Վենժու քաղաքի ամենաբանուկ փողոցներից մեկի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է 3 տարեկան երեխան իր փոքրիկ մոտոցիկլով անցնում խաչմերուկով, տեղեկացնում բրիտանական «Թելեգրաֆ»-ը:
Բարեբախտաբար փոքրիկին հաջողվել է բավական բարդ իրավիճակից անվնաս դուրս գալ: Ավելի ուշ իրավապահ մարմինները դուրս են բերել երեխային փողոցի երթևեկելի մասից ու տուն ուղեկցել:
Երեխայի հավաստմամբ` ինքը պարզապես կորցրել էր պապիկին ու դուրս էր եկել նրան փնտրելու:









