Մոնրեալի փողոցներում տասնյակ հազարավոր ուսանողներ բողոքի ցույց են կազմակերպել
Կանադայի Մոնրեալ քաղաքում տասնյակ հազարավոր ուսանողներ բողոքի ցույց են անցկացրել, տեղեկացնում է BBC-ն:
Ուսանողները նշել են ցույցերի 100-րդ օրը, որի առիթ է հանդիսացել ուսման վարձի բարձրացման օրինագծի ընդունումը:
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ` ցույցերն ընթացել են առանց միջադեպերի, սակայն երեկոյան ուսանողներից շատերը ընդհարվել են ոստիկանների հետ:
Իրավապահները ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառել: Տարբեր տվյալներով` ձերբակալվել է մոտ 50 մարդ:
Ցուցարարների կարծիքով` ուսման վարձի բարձրացումը իրենց իրավունքների ոտնահարում է, քանի որ այն սահմանափակում է մատչելի կրթությունը:









