Ամերիկացի զույգը գերեզմանոցում է ամուսնացել, որ հանգուցյալ ծնողները ևս ներկա լինեն հարսանիքին

17:21 • 23.05.12

ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգում բնակվող մի սիրահար զույգ յուրօրինակ լուծում է գտել մահացած ծնողների` իրենց հարսանիքին ներկա գտնվելու հարցի համար, գրում է Foxnews-ը:

 

Զույգն իր հարսանիքը կազմակերպել է գերեզմանոցում` ծնողների շիրիմի մոտ:

 

«Մարդիկ տարբեր կերպ են արձագանքել մեր որոշմանը: Ոմանք այն «անհեթեություն կամ կատակ» են որակել, իսկ մյուսներն էլ այնքան են հուզվել, որ նույնիսկ արտասվել են: Պետք է նաև ասեմ, որ ապագա կնոջս ամուսնության առաջարկ անելուց առաջ ես եկել եմ գերեզմանոց` ծնողներիցս թույլտվություն ստանալու համար»,- նշել է փեսան:

 

Զույգը գտնում է, որ դա լավագույն տարբերակն էր մահացած ծնողների հանդեպ իրենց ունեցած հարգանքն արտահայտելու համար: