Հայ վիրաբույժի անցկացրած թլպատումից նորածին է մահացել Թաթարստանում

16:59 • 23.05.12

Թաթարստանում՝ Տուկաևսկի միջշրջանային քննչական բաժանմունքի կողմից ստուգում է անցկացվում թլպատման վիրահատությունից հետո մեկ ամսական երեխայի մահվան փաստով, հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները:

 

Երեխան մահացել է մայիսի 19-ին իր տանը՝ Զուբաիրովո գյուղում: Նախօրեին Նաբերեժնիե Չելնի քաղաքի Թիվ 5 մանկական պոլիկլինիկայում նրան թլպատել էր 60-ամյա վիրաբույժ Մեսրոպ Չախոյանը, ով անվանի բժիշկ է և տեղի հայ համայնքի ղեկավարը:

 

Չախոյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

 

Սա թլպատումից երեխաների մահացության միակ դեպքը չէ այդ հանրապետությունում: