Չինաստանում թանգարանի շենքը տեղափոխել են շինաշխատանքների պատճառով
Չինաստանի Հենան նահանգի Ժենգժու քաղաքի Yellow River թանգարանը մետրոյի շինարարական աշխատանքների պատճառով մոտ տեղափոխել են մոտ 100մ հեռու, տեղեկացնում է newscontent.com կայքը:
Շինարարները ստիպված են եղել մոտ 400 տոննա կշռող թանգարանը դնել 300 փոքր անիվներով հարթակին ու տեղափոխել այն: Թանգարանի ներսում պողպատե ամրակներ են ամրացվել, որոնք կանխել են պատերի փլուզումը:
Մի շարք ճարտարապետների կարծիքով` թեև հաջողվել է թանգարանն անվնաս տեղափոխվել, այնուամենայնիվ, նոր վայրում այն առաջվա տեսքը չունի:
«Սա ճարտարապետական յուրատիպ կառույց է, որտեղ ներառված են չինական և Խորհրդային Միության ճարտարապետական ավանդույթները»,- ասել է ճարտարապետ Ժենգ Ջիատին:










