Պայթյուն Դամասկոսում. կան զոհեր և վիրավորներ
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում այսօր առավոտյան հերթական հուժկու պայթյունն է որոտացել: Նախնական տվյալներով զոհվել է 3, վիրավորվել 19 մարդ:
Պայթյունը տեղի է ունեցել Նասըր թաղամասում գտնվող ոստիկանության շենքերից մեկի մոտակայքում:Դեպքի վայր են մեկնել մի քանի տասնյակ շտապօգնության մեքենաներ:
Սիրիայի անվտանգության ուժերը դեպքի վայրում անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկել: Չի բացառվում, որ զոհերի և վիրավորների թիվը կարող է ավելին լինել:









