Իմ մեջ սարք է տեղադրված. ուղևորուհին խուճապ է առաջացրել ֆրանս-ամերիկյան չվերթի ժամանակ (լուսանկարներ)

09:36 • 23.05.12

Փարիզից ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա չվերթի ժամանակ ուղևորուհին հետևյալ գրությունն է փոխանցել ուղեկցորդուհուն` «Իմ մեջ վիրաբուժական ճանապարհով սարք կա տեղադրված», հայտնում է Al Arabiya-ն:

 

Խուճապահար ուղևորներից մեկը տեղում «զսպել» է ուղևորուհուն՝ նրան գետնին տապալելով:

 

Դրանից հետո 179 ուղևորով ու անձնակազմով օդանավը ստիպված է եղել վայրեջք կատարել Մեն նահանգի Բանգոր քաղաքում: Կնոջը տարել են ՀԴԲ-ի ներկայացուցիչները, իսկ Boeing 767-ը շարունակել է թռիչքը:

 

Ուղևորուհին ծնունդով Կամերունից է: Նրան ստուգել են, սակայն վիրահատական սպիներ չեն հայտնաբերվել:

 

ՀԴԲ-ն բացառել է «ահաբեկչական հետքը», իսկ ուղևորուհին պարզապես մեղադրվել է «թռիչքի ընթացքում ընդգծված կասկածելի պահվածքի» համար: