Գինովցած ամերիկացին երթևեկել է զեբրի ու թութակի հետ

15:31 • 23.05.12

ԱՄՆ-ի Անքի քաղաքում ոստիկանները ձերբակալել են 55-ամյա վարորդ Ջերալդ Ռեյթերին, որ գինովցած վիճակում է երթևեկել տեղեկացնում է Daily Mail-ը:

 

Ոստիկանները զարմացել են, երբ օրինախախտ վարորդի մեքենայի հետևի նստարանին թութակ ու զեբր են հայտնաբերել:

 

Դեպքը տեղի է ունեցել քաղաքային բարերից մեկից դուրս գալու պահին, երբ իրավապահները նկատել են, որ վարորդի կողքին երկու կասկածելի արտաքինով «մարդիկ» կան նստած:

 

Ռեյթերը խոստովանել է, որ գիտակցում է, որ անչափ գինովցած է, իսկ կենդանիների մասին խոսելիս նա նշել է, որ կնոջ հետ միասին նրանք զբաղվում են անասնաբուժությամբ և սա առաջին դեպքը չէ, որ նա մեքենայով կենդանիներ է տեղափոխում: