Ուկրաինայի Օլիմպիական կոմիտեի պաշտոնյային հեռացրել են տոմսերի ապօրինի վաճառքի փորձի համար
Ուկրաինայի Ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Վլադիմիր Գերաշչենկոյին հեռացրել են պաշտոնից այն բանից հետո, երբ BBC-ի հետաքննությունը ցույց է տվել, որ նա Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի տոմսեր է փորձել վաճառել՝ մի քանի հազար ֆունտ արժողությամբ, հայտնում է BBC-ին:
Ընդ որում՝ Գերաշչենկոյին իր հեռացման մասին Ուկրաինայի ԱՕԿ-ի նախագահ Սերգեյ Բուբկան տեղեկացրել է հեռախոսազանգով՝ Կանադայից: Բուբկան հայտնել է, որ շտապ վերադառնում է Կիև, որտեղ Գերաշչենկոյի գործունեության ուսւոմնասիրության համակ անկախ հանձնախումբ կստեղծվի:
Գերաշչենկոն ԱՕԿ-ի գլխավոր քարտուղարն է 1997-ից:
Օլիմպիական խաղերի տոմսերի վաճառքի կանոնների խախտումը պարզելու համար BBC-ի լրագրողները ներկայացել էին որպես տոմսերի ձեռքբերումով հետաքրքրված ոչ պաշտոնական վաճառողներ:
Գերաշչենկոն լրագրող-տոմսավաճառին ասել էր, որ կարող է կանխիկ գումարի դիմաց 100 տոմս վաճառել: Նման գործողությունների համար նախատեսված է մինչ 20 հազար ֆունտ տուգանք:









