Միխայիլ Գորբաչովը հերքել էր իր մահվան լուրը
ԽՍՀՄ-ի վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովը Twitter սոցկայքում հերքել է իր մահվան մասին տարածված ստահոդ լուրը, գրում է Foxnews-ը:
81-ամյա Գորբաչովն այս ամենին Մարկ Թվենի հայտնի արտահայտությամբ է պատասխանել.«Իմ մահվան մասին լուրերը չափից ավել են չափազանցված»: Այնուհետև նա ավելացրել է .«Չգիտեմ` ով է այդ լուրը տարածել, սակայն ուզում եմ ասել նրան, որ ես ողջ եմ և շարունակում եմ աշխատել»:
Գորբաչովի օգնականներն իրենց հերթին ևս հաստատել են, որ նա իրեն լավ է զգում և որևէ առողջական խնդիրներ չունի:
Տհաճ թյուրիմացության պատճառն եղել է այն, որ Սանկտ Պետերբուրգում 2 տարի առաջ Միխայիլ Գորբաչով անունով մի տղամարդ էր մահացել և այդ լուրը հայտնի չէ, թե ում կողմից միայն այժմ հայտնվել է Twitter- ում:









