Ինդոնեզիան հանձնում է կործանված SSJ-100-ի զոհերին
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի օդանավակայանում այսօր առավոտյան սկսվել է օրեր առաջ կործանված Sukhoi Superjet-100-ի 45 զոհերի դիերի փոխանցման արարողությունը հարազատներին կամ համապատասխան դեսպանատների ներկայացուցիչներին, հայտնում է vz.ru-ն: Հիշեցնենք, որ ռուսական արտադրության ինքնաթիռը կործանվել էր մայիսի 9-ին, Սալաք լեռան լանջին բախման հետևանքով: Օդանավում եղել էր 45 մարդ, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության 8 քաղաքացի, մեկական ֆրանսիացի և ամերիկացի:
Արարողության ընթացքում, զոհերի դիերը խորհրդանշական կերպով փոխանցվել են որոնողական աշխատանքներ իրականացրած Ինդոնեզիայի որոնողափրկարարական ազգային վարչությանը (Basarnas), որն էլ իր հերթին փայտե դագաղները, որոնցում գտնվում են ցինկե արկղերը, կփոխանցի երկրի տրանսպորտի նախարարությանը: Այն իր հերթին 35 զոհերի դիերը կփոխանցի վերջիններիս հարազատներին, իսկ օտարերկրացիների դիերը` համապատասխան դեսպանատների ներկայացուցիչներին, որոնք էլ կփոխանցեն նրանց ընտանիքներին:









