Ճապոնիայի Հոկայդո կղզու մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնական Հոկայդո կղզու ափերի մոտ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, որի մագնիտուդը կազմել է 6,1, հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայության կայքը:
Ծառայության տվյալներով, ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով 19.02-ին: Երկրաշարժի օջախը 40,7 կմ խորության վրա է եղել:
Էպիկենտրոնը գտնվել է Ամորի պրեֆեկտուրայի Խատինոխե քաղաքից հյուսիս-արևելք 107 կմ հեռավորության վրա:
Ավերածությունների և տուժածների մասին հաղորդումներ չկան: Ցունամի չի կանխատեսվում:









