ԿԸՀ-ն ինքնաբացարկի դիմումներ դեռ չի ստացել
Ոչ «Բարգավաճ Հայաստան», ոչ որևէ այլ կուսակցությունից Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջին օրերին ինքնաբացարկի դիմումներ չի ստացել, և ԿԸՀ-ում առկա դիմումները այսօր 6–ն են: Այս մասին Tert.am-ին հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
Հիշեցնենք , որ այդ 6 ինքնաբացարկները ստացվել են Լևոն Տեր-Պետրոսյանից, Արամ Սարգսյանից, ՕԵԿ–ականներ Արթուր Բաղդասարյանից, Արմեն Երիցյանից ու Սերգո Կարապետյանից և «Ժառանգությունը» ներկայացնող Լարիսա Ալավերդյանից։
Նշենք, որ այսօր մամուլում հրապարակում կար, ըստ որի երեկ ԲՀԿ-ն վերջնական «մաքրել»-պատրաստել է իր ցուցակը և այսօր կամ վաղը կներկայացնի այն ԿԸՀ:
Նշվում էր նաև, որ ԲՀԿ Վահե Հովհաննիսյանն ինքնաբացարկի դիմում գրել է, սակայն կուսակցության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ ոչ Վահե Հովհաննիսյանը, ոչ Վարդան Օսկանյանը ինքնաբացարկի դիմում չեն գրելու:
Ըստ ընտրական օրենսգրքի՝ համամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների ինքնաբացարկի վերջնաժամկետ սահմանված է, այնուամենայնիվ, հայտնի է, որ մայիսի 29-ին պատգամավորները պետք է մանդատներ ստանան։









