Հարավաֆրիկյան Հանրապետության 2 հանքահորերում փլուզում է եղել. 3 զոհ, 35 վիրավոր

16:02 • 23.05.12

Հարավաֆրիկյան Հանրապետության Հյուսիսային Քեյպ և Ֆրի Սթեյթ նահանգների 2 հանքահորերի փլուզման հետևանքով տասնյակ հանքափորներ հողի տակ են հայտնվել, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն:

 

Միջադեպի հետևանքով հանքահորերից մեկում 3 մարդ զոհվել է, ևս 15-ը` վնասվածք ստացել, իսկ մյուս հանքահորում թեև զոհեր չեն գրանցվել, սակայն վնասվածք է ստացել 20 մարդ:

 

Նշվում է, որ հանքահորերը անօրինական են եղել: Երկու հանքահորերում էլ փրկարարական աշխատանքներ են իրականացվում: Պատահարների մասին այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում: