Սուտ մատնության պատճառով հետախուզվող կինը բերման է ենթարկվել

03:00 • 23.05.12

Մայիսի 21-ին՝ ժամը 12.00-ին, ոստիկանության ծառայողները Մալաթիա տոնավաճառի մոտից բերման են ենթարկել 32-ամյա մի կնոջ, որը մայիսի 18-ից հետախուզվում էր `սուտ մատնության մեղադրանքով:


Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից Tert.am –ին հայտնեցին, որ կինը սուտ մատնություն է արել իր ծանոթի նկատմամբ՝ նրան մեղադրելով հանցագործության մեջ:
 

Կան տեղեկություններ, որ հետախուզման մեջ գտնվող կինը մեղադրվում է իր սիրեկանի նկատմամբ սուտ մատնության մեղադրանքով: