Ավտովթարի դեպքեր՝ Երևան, Գավառ, Ջերմուկ քաղաքներում. Ոստիկանություն

09:59 • 23.05.12

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ երեկ՝ տարբեր ժամերին՝ Երևան, Գավառ, Ջերմուկ քաղաքներում տեղի են ունեցել ավտովթարի դեպքեր:

 

Մայիսի 22-ին, ժամը 14.30-ին, Երևանի Շիրակի փողոցի թիվ 68 շենքի մոտ իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2102»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մայիսի 22-ին, ժամը 13.40-ին, Գավառ քաղաքի Բոշնաղյան փողոցում գտնվող կենտրոնական շուկայի տարածքում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել տարեց մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

 

Մայիսի 22-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի Մաշտոցի փողոցի 1,2 կմ-ին «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մերսեդես-Բենց 200Ե» մակնիշի ավտոմեքենայի:

 

Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21011»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Վերոնշյալ բոլոր գործերով կատարվում է քննություն: