Լեհաստանում գնացքներ են իրար բախվել. զոհեր չկան

14:51 • 23.05.12

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում 2 ուղևորատար գնացք անհայտ պատճառով հայտնվել են նույն գծի վրա և բախվել, հաղորդում է Associated Press-ը:

 

Դրանք ոչ մեծ արագությամբ են ընթացել, ինչի շնորհիվ պատահարի հետևանքով ընդամենը 2 ուղևոր է վնասվածքներ ստացել:

 

Այժմ հետաքննություն է ընթանում պատահարի պատճառը բացահայտելու նպատակով:
 

3 ամիս առաջ, նույնատիպ բախման հետևանքով 16 մարդ էր զոհվել երկրի հարավում: