Ալկոհոլ օգտագործելն Իրանում պատժվում է հանրային ծեծով (տեսանյութ)

00:44 • 23.05.12

Տեսանյությում, որը տեղադրված է YouTube-ում, երևում է, թե ինչպես տեղի ունենում երիտասարդ իրնցու հանրային ծեծը, որպես պատիժ ալկոհոլ օգտագործելու համար:

 

Տեսանյութը տեղադրվել է իրանական ընդդիմության ներկայացուցչի կողմից և ցույց է տալիս մի երիտասարդի, ով փորի վրա պառկած է բնակավայրի հրապարակներից մեկում: Նրան մտրակում են դիմակավորված մարդիկ՝ հասցնելով նվազագույնը 20 հարված:

 

Նրանց մոտ կոնգնած է ևս մեկ մարդ` հոգևորական, ով վերահսկում է պատճի իրականացումը: Տեղի բնակչությունը հավաքված անվրդով դիտում է ծեծը:

 

Տեսանյութը հրապարակած օգտատերը նշել է, որ այն նկարահանվել է անցյալ կիրակի Իրանի հյուսիս-արևմուտքի Մինաե բնակավայրում:

 

Ականատեսների խոսքով, երիտասարդը ձերբակալվել և պատիժ է կրում ալկոհոլ օգտագործելու պատճառով: