Ռուսաստանը նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել
Ռուսաստանը հաջողությամբ փորձարկել է հրթիռային պաշտպանության ավելի մեծ հնարավորություններ ունեցող նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, հաղորդում է Associated Press-ը:
Երկրի պաշտպանության նախարարության խոսնակ Վադիմ Կովալը նշել է, որ նոր հրթիռն արձակվել է Պլեսեցկի հրթիռների արձակման հրապարակից և հաջողությամբ հասել Կամչատկա թերակղզում նախանշված թիրախին:
Նրա հավաստմամբ` նոր հրթիռը իր պաշտպանական ավելի մեծ հնարավորություններին շնորհիվ կնպաստի Ռուսաստանի ռազմական ներուժի հզորացմանը:









