Բելգիայում մեկնարկում է Սաակաշվիլիի դեմ դատական գործընթացը

09:44 • 23.05.12

Բելգիայում մեկնարկող` Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ դատական գործընթացը կավարտվի մինչ հոկտեմբեր` Վրաստանի խորհրդարանական ընտրությունները, հայտնում է vz.ru-ն: Հայցը բելգիական դատարան է ներկայացրել քաղաքական փախստական, «Դիմադրության շարժման» ղեկավարության անդամ Մերաբ Բլադաձեն:

 

«Բելգիացի դատապաշտպանները համոզված են, որ մենք կհաղթենք»,- «Կվելա սիախլե» թերթին տված հարցազրույցում ասել է Բլադաձեն:

 

Սաակաշվիլին մեղադրվում է մարդկության դեմ հանցագործությունների, այդ թվում` 2007թ.-ի նոյեմբերի 7-ին և 2011-ի մայիսի 26-ին ընդդիմության հանրահավաքները  ճնշելու, 2008թ.-ի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու, ընդդիմության նկատմամբ բռնաճնշումների, քաղբանտարկյալներին կտտանքների ենթարկելու մեջ:

 

«Սաակաշվիլիին կարող են «պերսոնա նոն գրատա» հայտարարել, իսկ այդ դեպքում նա չի կարող այցելել ՆԱՏՕ-ի և Եվրամիության շտաբ-բնակարաններ (գտնվում են Բրյուսելում-Tert.am): Մենք պետք է ամբողջ աշխարհին ցույց տանք Սաակաշվիլիի իրական դեմքը: Վրաստանում կա 93 քաղբանտարկյալ, որոնցից 19-ը համարվում են խղճի բանտարկյալներ»,- ասել է Բլադաձեն: