Ջազի լեգենդի ադամանդապատ սաքսոֆոնը հանվել է աճուրդի (լուսանկարներ)
Լեգենդար ջազ երաժիշտ Չարլի Փարքերի ադամանդապատ սաքսոֆոնը հանվել է աճուրդի: Michaan ընկերության` հունիսի 8-ին կայանալիք աճուրդում երաժշտական գործիքի մեկնարկային գինը 30-35 հազ դոլար է: Այն պատված է ոսկով ու զարդարված ադամանդներով: Փորձառու մասնագետը գլուխգործոցը ստեղծելու համար ծախսել է մոտ 3 օր:
Փարքերի մահից հետո, սաքսոֆոնի իրավունքն անցել է նրա դստերը` Ջենիֆերին, որը ցանկացել է լույս սփռել երաժշտական գործիքի պատմության վրա, որի շուրջ լեգենդներ են հյուսվում:
Դրանցից մեկի համաձայն` մի անգամ երաժիշտն այցելել է Պորտլենդի ջազ ակումբ` առանց սաքսոֆոնի: Նրա գործընկեր Բիլ Հուդը հետաքրքրվել է, թե ուր է գործիքը: Փարքերը պատասխանել է, որ այն գրավ է դրել: Հուդը չի հավատացել, թե ինչպես կարելի էր բաժանվել սիրելի գործիքից: Փարքերն էլ ասել է, որ եթե իր գործընկերը գործիքը համարում է այդքան կարևոր, ապա կարող է գնել այն, ինչն էլ նա արել է: Այս պատմությունը հաստատել է ջազագետ Բոբ Դիտշեն:










