Շվեդ գողը գիրության պատճառով չի կարողացել փախչել դեպքի վայրից
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի արվարձաններից մեկում գտնվող տանը գողություն կատարելու անհաջող փորձից հետո գողը հայտնվել է «անելանելի դրության մեջ», գրում է Foxnews-ը:
Հանցագործը, ում անունը չի հրապարկվել, հասկանալով, որ իր ծրագիրը ձախողվել է, շտապել է փախչել դեպքի վայրից: Սակայն բավական գեր լինելու պատճառով նա մինչ ոստիկանների ժամանումը խրվել-մնացել է տունը շրջապատող ցանկապատի մեջ:
Իրավապահները նախ լուսանկարել են տղամարդուն այդ վիճակում, այնուհետև օգնել նրան դուրս գալ և ձերբակալել:









