2 ճանճից ոչ ավելի. նոր կանոն Պեկինի հասարակական զուգարաններում

14:41 • 23.05.12

Չինաստանի մայրաքաղաք Պեկինի քաղաքապետարանը նոր որոշում է ընդունել, որի համաձայն` քաղաքի հասարակական զուգարաններից և ոչ մեկում չպետք է միաժամանակ 2-ից ավելի ճանճ լինի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ճանճերի դեմ պայքարը, ըստ քաղաքապետարանի, կբարելավի հասարակական զուգարանների տեսքը:

 

Միևնույն ժամանակ, փաստաթղթում չի նշվում, թե ինչպես է ստուգվելու ճանճերի քանակը: 

 

Նորամուծությունը հատկապես արդիական է չինական մայրաքաղաքի հին թաղամասերի բնակիչների համար, որոնցից շատերը չունեն սեփական զուգարաններ և ստիպված են օգտվել հասարակականներից:

 

Քաղաքապետարանը նաև վերահսկելու է զուգարանների մաքրությունն ու սպասարկող անձնակազմի ուսուցումը: