Լիբանանում ստեղծվել է կանանց առաջին ոստիկանական ստորաբաժանումը (տեսանյութ)

18:26 • 23.05.12

Լիբանանի Ներքին անվտանգության ուժերի նախաձեռնությամբ երկրում ստեղծվել է առաջին ոստիկանական ստորաբաժանումը, որը բացառապես բաղկացած է կանանցից, գրում է «Ալ Արաբիա»-ն:

 

500 հոգանոց ստորաբաժանման ղեկավար Սյուզան ալ Հաջն անչափ ոգևորված է այս նախաձեռնությամբ և նշել է, որ կանաց ներգրավումը ոստիկանական համակարգում վկայում է երկրում նրանց իրավունքների պաշտպանության մասին:

 

Կին սպաների ուսուցումը կազմակերպվել է ԱՄՆ-ի անվտանգության ուժերի միջոցով, որի շրջանակներում նրանց սովորեցրել են ձերբակալել օրինախախտներին, գրագետ ինքնապաշտպանություն կազմակերպել և միևնույն ժամանակ սովորական քաղաքացի մնալ:

 

Նախատեսվում է, որ մինչ այս տարվա ավարտը կին իրավապահները կանցնեն իրենց ծառայողական պարտականությունների լիարժեք իրականցմանը: