Երևանում 5 ավտոպատահար է տեղի ունեցել. Ոստիկանություն
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, Երևան քաղաքում, երեկ, 5 ավտոպատահար է գրանցվել:
Մայիսի 23-ին, ժամը 00.10-ին, Աշտարակի խճուղում` «Կարմիր Խաչի» դիմաց, իրար են բախվել «ԳԱԶ-2705-222» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Մայիսի 23-ին, ժամը 21.20-ին, «ԳԱԶել-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշիսյան փողոցի թիվ 44/3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 55-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մայիսի 23-ին, ժամը 02.30-ին, Խաչիկ Դաշտենցի փողոցի և Նուբարաշենի խճուղու խաչմերուկում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մայիսի 23-ին, ժամը 22.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մայիսի 23-ին, ժամը 23.30-ին, Դավիթ-Բեկի փողոցի թիվ 176/6 տան դիմաց «Սամանդ» մակնիշի ավտոմեքենա է բախվել մայթեզրին կայանված «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով «Սամանդ»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Բոլոր գործերով կատարվում է քննություն:









