Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի առաջնորդը այցելել է Ախթամար
Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի առաջնորդ Թաթուլ Անուշյանը Վանի երկրաշարժից հետո առաջին անգամ այցելել է Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցի:
Նա նշել է, որ եկեղեցին երկրաշարժից չի վնասվել:
«Երկրաշարժից հետո եկեղեցում որևէ խնդիր չկա: Սա մեզ Անատոլիայի ուժն է ցույց տալիս:»,- ասել է Անուշյանը:
Նա շրջել է կղզում, եղել եկեղեցում, զբոսաշրջիկներին պատմել Գագիկ թագավորի հիմնադրած եկեղեցու մասին և տեղեկացրել, որ այս տարի Սուրբ խաչ եկեղեցում պատարագը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին:
Անուշյանը կղզի է մեկնել փաստագրական հաղորդում պատրաստող հեռուստալիքներից մեկի հրավերով: Նրա հետ կղզում է եղել նաև երաժիշտ Սոնգյուլ Բուլուրը, ով ֆիլմում խաղալու է Թամարի դերը: Սոնգյուլը կղզում հայերենով կատարել է «սարի գելին» երգը:









