Բնապահպանության նախարարը դեռ իրերը չի հավաքել
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը դեռ իր իրերը չի հավաքել, և նման որոշումները ինքը չէ, որ կայացնում է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Նշենք, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո մամուլում հաճախակի հայտնվում են տեղեկություններ, որոնց համաձայն ՀՀ գալիք կառավարությունում բնապահպանության նախարարի պաշտոնը վստահվելու է ՀՀ ԱԺ գործող նախագահ Սամվել Նիկոյանին:
«Մենք չենք նման որոշումներ կայացնողը, նման որոշումներ կայացվում է քաղաքական թիմում: Այս պահի դրությամբ ես գալիս եմ աշխատանքի և կատարում եմ իմ պարտականությունները»,- ասաց Արամ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո կազմավորվելու է ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովը, ինչպես նաև ՀՀ նոր կառավարությունը:









