Ադրբեջանի ազգային անվտանգության բարձրաստիճան սպա ձևացած խարդախ է ձերբակալվել Կազանում
ՌԴ Թաթարստանի մայրաքաղաք Կազանում ձերբակալվել է ինտերպոլի կողմից հետախուզվող Ադրբեջանի 24-ամյա քաղաքացի Ռամիլ Պիրվերդիևը, որը մեղադրվում է 360 հազ դոլար գողության մեջ, տեղեկացնում է «Լայֆ Նյուզ»-ը:
Խարդախը Ադրբեջանի ազգային անվտանգության բարձրաստիճան սպա է ներկայացել ու 2008-10թթ. քաղաքացիներին գումարի դիմաց աշխատանքի տեղավորման աջակցություն առաջարկել:
Թաթարստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ այս պահի դրությամբ որոշվում է Պիրվերդիևին Ադրբեջանին հանձնելու հարցը:









