Արցախում «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաֆինանսավորմամբ դպրոց է բացվել

17:47 • 24.05.12

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ մայիսի 24-ին, այցելել է Մարտունու շրջանի Գիշի գյուղ եւ մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ու ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ կառուցված նոր դպրոցի շենքի բացման հանդիսավոր արարողությանը:

 

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, երկրի ղեկավարն ընդգծել է, որ այս համատեղ ծրագիրը հանդիսանում է Արցախ-Սփյուռք համագործակցության լավագույն օրինակներից մեկը եւ ըստ ամենայնի կնպաստի մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործին:

 

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԼՂՀ պաշտոնատար անձինք, «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությունը` գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ: