Մոսկվայում բանկոմատների գողություն իրականացրած հայկական հանցախումբ է ձերբակալվել
Ինչպես տեղեկացնում է ՌԴ Ներքին գործերի նախարարության Մոսկվայի մարզային գլխավոր վարչությունը` առևտրի մի շարք կենտրոնների բանկոմատներից գումա գողանալու կասկածանքով հայաստանցիներից կազմված հանցախումբ է ձերբակալվել:
Կես տարվա ընթացքում հանցախմբին հաջողվել է շուրջ 1մլն ԱՄՆ դոլար գողանալ:
Լունյովո-Սոլնեչնոգորսկի շրջանում` հերթական գողության ժամանակ հատուկջոկատայիններին հաջողվել է ձերբակալել հանցագործներին:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, կատարվում է նախաքննություն: Բանդայի մասնակիցները մեղադրվում են առանձնակի խոշոր չափերի կազմակերպված գողություն մեջ:









