ԲՀԿ համամասնական ցուցակի 28 թեկնածուներ ինքնաբացարկ ներկայացրեցին, նրանց թվում է նաև Հմայակ Հովհաննիսյանը
Համամասնական ցուցակից 67 հանրապետականների ինքնաբացարկի դիմումից բացի, այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ինքնաբացարկներ են նեկայացրել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված 28 պատգամավորության թեկնածուներ: Այս մասին Tert.am-ին ասաց ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:
ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված պատգամավորության թեկնածուներից ոչ բոլորի անունները ներկայացրեց, սակայն ասաց, որ նրանց թվում են Խաչիկ Գալստյանը, Հարություն Քուշկյանը, Արամ Սաֆարյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Արթուր Գրիգորյանը, Թամարա Պողոսյանը, Վարդան Վարդանյանը, Հրանտ Մադաթյանը և այլն:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ից ինքնաբացարկ ներկայացրածների թվում էին Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը և Տարոն Մարգարյանը:
Հիշեցնենք, որ նոր ԱԺ-ում ՀՀԿ-ն կունենա 69, ԲՀԿ-ն՝ 37, ՀԱԿ-ը` 7, «Օրինաց երկիրը»` 6, իսկ իսկ ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը»`5–ական տեղ:









