Չինացի զույգը ողջ-ողջ թաղել է վրաերթի ենթարկված կնոջը
Չինաստանում գինովցած զույգը մեքենայով տուն վերադառնալիս վթարի է ենթարկել մի կնոջ, այնուհետ ողջ-ողջ թաղել նրան` պատասխանատվությունից խուսափելու համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Արդյունքում` տուժածը խեղդվել է օդի պակասից:
Այս դեպքն առաջացրել է հասարակության դժգոհությունը: Չինական ոստիկանության տվյալներով` մինչ վրաերթը, զույգը լավ ժամանակ է անցկացրել կարաոկեներից մեկում:
Սիրահարները ձերբակալվել են:









