Մեկնարկել է վերջին 40 տարում Դյուրերի ամենամեծ ցուցահանդեսը

16:34 • 24.05.12

Մեկնարկել է գերմանական Վերածննդի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկի՝ Ալբրեխտ Դյուրերի աշխատանքների ամենամեծ ցուցադրությունը վերջին 40 տարվա կտրվածքով, հայտնում է Associated Press-ը:

 

Ցուցահանդեսը բացվել Դյուրերի հայրենի Նյուրենբերգում՝ Germanisches Nationalmuseum-ում:

 

Աշխատանքները հավաքված են 12 երկրներից, 51 կառույցներից ու անհատներից: Ընտրված են վաղ շրջանի՝ մինչև 1505-ն ընկած գործերը: Ներկայացված են մասնավորապես ինքնադիմանկարներ, ընտանիքի անդամների և ընկերների դիմանակարներ, նաև բնապատկերներ, ընդհանուր առմամբ՝ 120 աշխատանք:


Ամենավաղ աշխատանքը՝ Վիեննայից բերված ինքնադիմանկարը, թվագրվում է 1484-ով, երբ Դյուրերը 13 տարեկան էր: Իսկ ամենավերջինը՝ 1504-ով, «Մոգերի երկրպագությունը»՝ Ֆլորենցիայից:

 

Ցուցահանդեսը տևելու է մինչև սեպտեմբերի 2-ը: