ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում խոշոր անտառային հրդեհներ են

17:47 • 24.05.12

ԱՄՆ-ի Նեվադա նահանգում ավելի քան 80կմ/ժ արագությամբ փչող քամիների պատճառով շուրջ 2600 հեկտոր անտառ է այրվում, տեղեկացնում է UPI լրատվականը:

 

Նշվում է, որ հրդեհի հետևանքով 17 շինություն փլուզվել է, սակայն բարեբախտաբար զոհեր չեն գրանցվել: Աղետի վայրից բազմաթիվ մարդիկ և կենդանիներ են տարհանվել:

 

Արիզոնա նահանգի պաշտոնյաների հավաստամամբ` այս նահանգում վիճակը ոչ պակաս լարված է: Հրդեհի 4 օջախներից հաջողվել է մեկուսացնել միայն մեկը, որի ընդհանուր մակերեսը 1400 հեկտար է:

 

Իսկ Յուտա տանող մի քանի ճանապարհներ հրդեհի պատճառով փակվել են: Այս նահանգում այրվում է մետ 800 հեկտար մակերես:

 

Բոլոր երեք նահանգներում էլ հրդեհաշջման աշխատանքներ են տարվում: