Սյունիքում վարարած գետը ողողել է արտադրամասի տարածքը

11:27 • 24.05.12

Սյունիքի մարզից մայիսի 23-ին, ժամը 10.45-ին ահազանգ է ստացվել, որ Գեղանուշ գետի վարարման հետևանքով ջրածածկվել է Կա¬պան-Գեղանուշ ավտոճանապարհի 1-ին կմ-ում (Երկաթուղայինների 5-րդ նրբանցք) գտնվող քա¬րի մշակ¬ման արտադրամասի տարածքը:

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության ամփոփ տեղեկագրի՝ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ջրածածկվել է Ս. Զաքարյանին պատկանող քարի մշակ¬ման արտադրամասի տարածքի 500 քմ մակերեսով հատվածը:

Այս մասին տեղեկացվել է Սյունիքի մարզպետարանը: