Սիրիայի ընդդիմության առաջնորդը հրաժարական է տվել
Սիրիայի ազգային խորհուրդն ընդունել է ղեկավար Բուրհան Գալյունի հրաժարականը, սակայն նա կշարունակի պաշտոնավարել մինչև հունիս, երբ կընտրվի կառույցի նոր ղեկավարը, տեղեկացնում է CNN-ը:
Արևմտյան դիվանագետները պարբերաբար դժգոհում էին, որ Սիրիայի ազգային խորհուրդը, որի կենտրոնը գտնվում է Ստամբուլում, միասնական և նպատակային չէ:
Գալյունը բազմիցս փորձել է միավորել Սիրիայի ազգային խորհուրդի 270 անդամներին, սակայն նրա ջանքերն ապարդյուն են անցել Մարտի կառույցի 20 անդամներ դուրս են եկել խորհրդից և ստեղծել են նոր կազմակերպություն` «Սիրիայի հայրենասիրական խումբը»:
«Ես երբեք չեմ դառնա պառակտման գործիք: Կոչ եմ անում կողմերին հնարավորինս արագ հանդիպել, որպեսզի ձևակերպվեն ազգի միավորման պայմանները և հարթվեն բոլոր տարաձայնությունները», ասված է նրա տարածած հաղորդագրության մեջ:









