Իրանում գնացքի ուղեկցորդն ուղևորին է վերադարձրել ավելի քան 160.000 դոլարի ոսկեղենը

17:33 • 24.05.12

Թեհրան- Մեշհեդ չվերթի գնացքի ուղեկցորդ Աֆշին Ֆեյզբահշը գնացքի կուպեներից մեկում հայտնաբերել է ուղևորներից մեկի կողմից մոռացված ոսկով լի պայուսակ: Ինչպես հայտնում է Trend-ը` վկայակոչելով իրանական հեռուստաընկերությանը, պայուսակում հայտնաբերվել է 120 ոսկյա մետաղադրամ, 53 ապարանջան և 4 ձուլակտոր:

 

Ուղեկցորդը մայիսի 15-ին հայտնաբերած, ավելի քան 160.000 դոլար արժողությամբ պայուսակը նախ հանձնել է Մեշհեդի երկաթուղային կայարանի ուղեբեռի սենյակ, ապա Իրանի երկաթուղու վարչության տնօրինության կողմից ձեռնարկված որոնողական աշխատանքներից հետո, «թանկարժեք» պայուսակը վերադարձվել է ուղևորին:


Այսօր Իրանի երկաթուղու վարչության տնօրեն Աբդուլալիլ Սահիբ Մոհամադ Աֆշին Ֆեյզբահշն իր երախտագիտությունն է հայտնել աշխատակցին ու հանձնել թանկարժեք նվեր: