Հանոյի հյուրանոցներից մեկում վիետնամական պատերազմի բունկեր է հայտնաբերվել (տեսանյութ)
Վիետնամի մայրաքաղաք Հանոյի Sofitel Metropole հյուրանոցի վերանորոգման աշխատանքների ժամանակ, շինարարները տարօրինակ թաքստոց են հայտնաբերել, տեղեկացնում է բրիտանական «Թելեգրաֆ»-ը:
Ավելի ուշ պարզվել է, որ հյուրանոցի նկուղում հայտնաբերված թաքստոցը վիետնամական պատերազմի ժամանակներից մնացած բունկեր է, որտեղ օտարերկրյա կարևոր հյուրերը թաքնվել են ամերիկյան բանակի հարձակումներից:
Sofitel Metropole հյուրանոցը կառուցվել է 1901թ.-ին և համարվում է Հանոյի ամենահին հյուրանոցը և ունի 364 սենյակ:









