ԲՀԿ–ն չի ստացել այն, ինչ ուզում է, և չի միանում. Հրանտ Բագրատյան

14:19 • 24.05.12

ԲՀԿ–ն չի ստացել այն, ինչ ուզում է, և չի միանում: Այսպես մեկնաբանեց ԲՀԿ–ի կոալիցիա չկազմելու որոշումը ՀՀ նախկին վարչապետ, Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Հրանտ Բագրատյանը՝ պատասխանելով Tert.am–ի խնդրանքին՝ հավելելով «Պարտադիր չէ, որ դա պաշտոն լինի կամ ինչ-որ ա է։ Բայց, կրկնում եմ՝ չի ստացել, այն, ինչ ուզում է»:


ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ նույն հարցադրմանը պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանը իր հայտարարությամբ սպառիչ պատասխան է տվել և հավելյալ մեկնաբանությունների կարիք չկա»:


Հիշեցնենք, որ այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հետընտրական թիվ մեկ հարցին՝ կմիանա՞ «Բարգավաճը» ձևավորվելիք կոալիցիոն կառավարությանը, թե ոչ, պատասխանել է հայտարարությամբ, մասնավորապես, ասելով, որ կոալիցիա կազմելը նպատակահարմար չի համարում:


Լրագրող, ներկայումս հանրապետական կուսակցության անդամ Մարգարիտ Եսայանն էլ, անդրադառնալով այս թեմային, Facebook-ի իր էջում գրել է. «Իսկ ԲՀԿ-ին առաջարկվե՞լ է մասնակցել կոալիցիոն կառավարության ձևավորմանը»: