Իրանի նավատորմը ծովահեններից ամերիկյան նավ է փրկել
Արաբական ծովում Իրանի նավատորմի պարեկային նավերը ամերիկյան նավը փրկել են ծովահենների հարձակումից, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը հղում անելով իրանական «Ֆարս» գործակալությանը:
Գործակալության տվյալներով` միջադեպը տեղի է ունեցել Ադենի ծոցում, որտեղ Maersk Texas նավը ծովահենների մոտորանավակների կողմից հարձակման է ենթարկվել:
Տեսնելով Իրանի ռազմածովային ուժերի նավերին, ծովահեննրը շտապել են թաքնվել: Ավելի ուշ Maersk Texas-ը շարունակել է ճանապարհը:
Նշվում է, որ չնայած ԱՄՆ-ի և Իրանի միջև առկա քաղաքական լարվածությանը, սա առաջին դեպքը չէ, որ երկու երկրների ռազմածովային նավատորմի ներկայացուցիչները միմյանց օգնության ձեռք են մեկնում:









